Մատչելիության հղումներ

Ռոբերտ Քոչարյանը կմեկնի Բելգիա


Հոկտեմբերի 19-ին եռօրյա աշխատանքային այցով Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը կմեկնի Բելգիա եւ եվրոպական կառույցներ:

Ինչպես հաղորդում է նախագահի մամլո գրասենյակը, Ռոբերտ Քոչարյանը հանդիպումներ կունենա Բելգիայի վարչապետ Գի Վերհոֆշթադի, Սենատի նախագահ Ան-Մարի Լիզինի եւ խորհրդարանի նախագահ Հերման Դե Կրոյի հետ:

Բրյուսելում Հայաստանի նախագահը հանդիպումներ կունենա նաեւ Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բառոզոյի, Եվրամիության արտաքին քաղաքականության եւ անվտանգության հարցերով բարձրագույն ներկայացուցիչ Խավիեր Սոլանայի, Եվրոպական խորհրդարանի նախագահ Յոզեպ Բորելլ-Ֆոնտելսի, Եվրամիության էներգետիկայի հարցերով հանձնակատար Անդրիս Պիբալգսի, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յաապ Դե Հուպ Սխեֆերի հետ:

Այցի օրերին Ռոբերտ Քոչարյանը կմասնակցի Բելգիայում ՀՀ դեսպանության բացման արարողությանը, կհանդիպի տեղի հայ համայնքի ներկայացուցիչների հետ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG