Մատչելիության հղումներ

Աբխազիայի անվտանգության խորհրդի քարտուղար. «Վրաստանը որպես պետություն չի կայացել»


Աբխազիայի Անվտանգության խորհրդի քարտուղար Ստանիսլավ Լակոբան շաբաթավերջին Մոսկվայում հայտարարել է, թե Վրաստանը մինչեւ այժմ որպես պետություն չի կայացել:

Ելույթ ունենալով «Ժողովրդավարությունը եւ բազմամշակութայնությունը Եվրաարեւելքում» երկրորդ եվրոպական համաժողովում, Լակոբան ասել է, թե Ռուսաստանը պետք է «ավելի ուժեղ լինի» հետխորհրդային տարածքում:

«Ռեգնում» գործակալությունը փոխանցում է նաեւ Լակոբայի փաստարկումը, թե ինչու Վրաստանը չի կայացել որպես պետություն. - «Հետխորհրդային ողջ պատմության ընթացքում իշխանությունը Վրաստանում ձեռքից ձեռք է անցել բացառապես հեղաշրջումների արդյունքում՝ Շեւարդնաձեն տապալել է Գամսախուրդիային, Սահակաշվիլին՝ Շեւարդնաձեին»:

Լակոբան շեշտել է, թե, ի հակադրություն, Աբխազիայում իշխանության փոխանցումը տեղի է ունեցել ժողովրդավարական ընտրությունների ճանապարհով:

Նա նաեւ ասել է, թե Աբխազիային «ձանձրացրել է» ռուսաստանյան քաղաքական վերնախավի եւ լրագրողների կողմից անընդհատ հնչեցվող հարցը, թե արդյոք Աբխազիան ուզում է մտնել Ռուսաստանի կազմի մեջ:

«Աբխազները պատրաստ են», - հայտարարել է Լակոբան:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG