Մատչելիության հղումներ

logo-print

Վրաստանի խորհրդարանը հաստատել է Ազգային փոքրամասնությունների մասին կոնվենցիան


Վրաստանի խորհրդարանը ուրբաթ օրը հաստատել է Ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանության մասին շրջանակային կոնվենցիան:

Վրացական civil.ge ինտերնետային էջի փոխանցմամբ, կոնվենցիան հաստատելու պարտավորությունը Վրաստանը ստանձնել էր 1999 թվականին Եվրախորհրդին անդամակցելիս: Այս կոնվենցիայի հաստատում է պահանջում նաեւ ՆԱՏՕ-ի հետ Վրաստանի միջեւ Անհատական գործընկերության գործողության ծրագիրը (IPAP):

Կոնվենցիան հաստատվել է որոշակի վերապահումներով, մասնավորապես, ազգային փոքրամասնության կարգավիճակ է շնորհվելու Վրաստանում կոմպակտ բնակվող այն քաղաքացիներին, որոնք խոսում են այլ լեզվով, դավանում են այլ կրոն եւ ունեն այլ մշակութային ավանդույթներ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG