Մատչելիության հղումներ

«Կարս - Ախալքալակ - Բաքու երկաթուղու շինարարությունը կսկսվի արդեն եկող տարի»


Օրերս Ադրբեջանի տրանսպորտի փոխնախարար Մուսա Պանախովը հայտարարել էր, որ Կարս - Ախալքալակ - Բաքու երկաթուղու նախագծի իրագործումը արդեն մոտ է, եւ որ շինարարական աշխատանքները ֆինանսավորելու պատրաստակամություն է հայտնել Ճապոնիան:

«Ճապոնիայի ֆինասնական կառույցները, Զարգացման ասիական բանկը եւ ֆինանսական այլ մարմիններ վերջին շրջանում մեծ հետաքրքրություն են ցուցաբերում այս նախագծի նկատմամբ, քանի որ այն չափազանց արդիական, նպատակահարմար եւ ռազմավարական առումով կարեւոր է ոչ միայն Հարավային Կովկասի, այլեւ Միջին Ասիայի, Չինաստանի եւ Եվրոպայի համար», - Բաքվի «Էխո» թերթին հայտնել է Ադրբեջանի տրանսպորտի նախարարության տրանսպորտային քաղաքականության եւ տնտեսության վարչության պետ Սադրեդին Մամեդովը:

«Երկաթուղու շինարարությունը կսկսվի ամենաուշը 2006 թվականի երկրորդ կեսից», - հայտարարել է Մամեդովը եւ ավելացրել. - «Երկաթուղու նախագծի իրագործումից 5 տարի հետո Կարս - Ախալքալակ - Բաքու երկաթուղին կսկսի իրական եկամուտ բերել»:

Երկաթգծի շինարարության նախագծի տեխնիկատնտեսական հիմնավորումը ներկայացնելու է թուրքական «Յուքսել Դոմոնիկ» (Yuksel Domonik) ընկերությունը:

Հայաստանի իշխանությունները բազմիցս հայտարարել էին, որ Կարս - Գյումրի երկաթուղու առկայության պայմաններում նոր երկաթուղու կառուցումը «անհեթեթություն» է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG