Մատչելիության հղումներ

Սերգեյ Լավրով. - «ԱՊՀ ուղղությունը Ռուսաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթությունն է»


Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը չորեքշաբթի օրը հայտարարել է, որ ԱՊՀ ուղղությունը Ռուսաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթությունն է:

«Հարաբերությունները Անկախ պետությունների համագործակցություն մեզ համար կարեւորագույն նշանակություն ունեն», - ըստ «Ինտերֆաքս»-ի, Ռուսաստանի Դաշնային Խորհրդում ԱՊՀ-ում Ռուսաստանի քաղաքականությանը նվիրված փակ լսումների ժամանակ հայտարարել է արտգործնախարար Լավրովը:

Քննարկումների արդյունքում, ըստ Լավրովի, որոշվել է, որ Ռուսաստանի օրենսդիր եւ գործադիր մարմինները պետք է ավելի սերտորեն համագործակցեն ԱՊՀ քաղաքականությանը վերաբերող հարցերում, իսկ նման հանդիպումները պետք է կրեն հաճախակի բնույթ:

«Մենք պատրաստել էինք 60 հարց նախարարին, դրանցից 20-ը հնչեցին, եւ ոչ մի հարց չմնաց անպատասխան: Քննարկումը կարող էր լինել նաեւ բաց, սակայն իմ գործընկերները պնդեցին, որ այն լինի դռնփակ», - նշել է Ռուսաստանի Դաշնային խորհրդի նախագահ Սերգեյ Միրոնովը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG