Մատչելիության հղումներ

Նատիկ Ալիեւը պնդում է, որ չի ճանաչում Կոժենիին


Ադրբեջանի պետական նավթային ընկերության ղեկավար Նատիկ Ալիեւը այսօր Բաքվում հայտարարել է, որ ինքը երբեւէ չի հանդիպել ազգությամբ չեխ գործարար Վիկտոր Կոժենիին, որը վերջերս ձերբակալվել է եւ Ամերիկայի Միացյալ Նահանգներում մեղադրվում է ապօրինի գործարքների մեջ:

ԱՄՆ հետաքննությունների դաշնային բյուրոյի քննիչները պնդում են, որ Կոժենին 90-ական թվականներին խոշոր գումարներ է փոխանցել Ադրբեջանի նավթարդյունաբերության բարձրաստիճան պաշտոնյաներին՝ հորդորելով նրանց մասնավորեցնել պետական նավթային ընկերությունը: Ըստ քննիչների, Կոժենիի նպատակն էր ձեռք բերել մասնավորեցված ընկերության բաժնետոմսերի «վերահսկիչ փաթեթը» եւ ավելի ուշ՝ երբ նավթային բիզնեսն Ադրբեջանում զարգանար, այն վաճառել ու հարստանալ:

Նատիկ Ալիեւն այսօր հայտարարել է, թե Ադրբեջանի նավթային պետական ընկերությունը պատկանում է ժողովրդին եւ այն մասնավորեցնելու մտադրություն կառավարությունը երբեք չի ունեցել:

Լրատվական գործակալությունները հիշեցնում են, որ 90-ական թվականներին՝ Հեյդար Ալիեւի նախագահության օրոք «ՍՈԿԱՐ» պետական նավթային ընկերության փոխնախագահը նախագաի որդին՝ Ադրբեջանի ներկայիս նախագահ Իլհամ Ալիեւն էր:


Արմեն Քոլոյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG