Մատչելիության հղումներ

Ուկրաինայի գլխավոր դատախազը «մահափորձ» է որակում 3ուշչենկոյի թունավորումը


Ուկրաինայի գլխավոր դատախազ Սվյատոսլավ Պիսկունն այսօր ասել է, որ Վիկտոր 3ուշչենկոյին դիոքսինով թունավորելու նպատակը՝ սպանությունն էր:

«Միանշանակ ապացուցվել է, որ 3ուշչենկոյին փորձել են թունավորելով սպանել»,- ասել է Պիսկունը եւ ավելացրել, որ նախկին գլխավոր դատախազ Գենադի Վասիլեւի ապօրինի կարգադրությամբ թունավորման գործը ժամանակին փակվել էր:

3ուշչենկոն դիոքսինով թունավորվել էր անցյալ տարվա նախագահական ընտրությունների ժամանակաշրջանում: Նա բազմիցս ասել է, որ իրեն փորձել են թունավորել քաղաքական հակառակորդները: Թունավորման փաստի առնչությամբ առայժմ որեւէ մեկին մեղադրանք չի ներկայացվել:


Արմեն Քոլոյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG