Մատչելիության հղումներ

Երեւան կժամանի Ռուսաստանի տրասպորտի նախարարը


Հայ-ռուսական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 7-րդ նիստին մասնակցելու նպատակով այսօր երկօրյա պաշտոնական այցով Երեւան կժամանի Ռուսաստանի տրանսպորտի նախարար, միջկառավարական հանձնաժողովի համանախագահ Իգոր Լեւիտինի գլխավորած պատվիրակությունը:

Հայաստանի պաշտպանության նախարարի մամլո խոսնակ Սեյրան Շահսուվարյանի փոխանցմամբ, այցի շրջանակներում Իգոր Լեւիտինի գլխավորած պատվիրակությունը հանդիպումներ կունենա Հայաստանի բարձրաստիճան ղեկավարության հետ: Քննարկվելու է նաեւ Ռուսաստանին ունեցած Հայաստանի պարտքը:

Ռուսաստանի կառավարության տեղեկագրի համաձայն, 2005 թվականի հունվարի 1-ի դրությամբ Հայաստանի պարտքը Ռուսաստանին կազմել է 1 միլիոն 881 հազար դոլար:

«Ռեգնում» գործակալության փոխանցմամբ, բուն պարտքը կազմում է 8 հազար 225 դոլար, իսկ մնացած 1 միլիոն 872 հազար 926 դոլարը գույքով մարված 94 միլիոն դոլարի պարտքի տոկոսներն են:

Համեմատության համար, Վրաստանի պարտքը Ռուսաստանին կազմում է շուրջ 158 միլիոն դոլար, Ուզբեկստանինը՝ 655 միլիոն, իսկ Ուկրաինան պարտք է Ռուսաստանին մոտ 1,5 միլիարդ դոլար:


Արմեն Դիլանյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG