Մատչելիության հղումներ

Ադրբեջանում են գտնվում ՄԱԳԱՏԵ-ի եւ ԱՄՆ-ի փորձագետները


Դեռեւս խորհրդային տարիներից մնացած ռադիոակտիվ նյութեր հայտնաբերելու նպատակով այս օրերին Ադրբեջանում է գտնվում Միջուկային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԵ) եւ ԱՄՆ-ի էներգետիկայի նախարարության փորձագետների խումբը:

Բաքվի «Էխո» թերթին Ադրբեջանի ռադիացիոն խնդիրների ինստիտուտի տնօրեն Ադիլ Ղարիբովը հայտնել է, որ 7 հոգուց բաղկացած խումբը փորձելու է հայտնաբերել Ադրբեջանում թաղված ռադիոակտիվ գեներատորներ:

«Բացառված չէ, որ նման գեներատորներ հայտնաբերվեն արդյունաբերական շրջաններում, որտեղ նախկինում տեղակայված էին խորհրդային բանակի հռթիռային զորքերը: Ինքնին ռադիացիայի այդ աղբյուրները վտանգավոր չեն, քանի որ գտնվում են հողի տակ, սակայն ահաբեկիչների ձեռքն ընկնելով՝ կարող են օգտագործվել «կեղտոտ ռումբերի» ստեղծման համար», - նշել է Ղարիբովը:

Նա փոխանցել է, որ անցյալ տարի ռադիոիզոտոպային մի գեներատոր էր հայտնաբերվել Վրաստանում, ինչը առաջացրել էր միջազգային կազմակերպությունների լուրջ մտահոգությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG