Մատչելիության հղումներ

Թվով երրորդ փաստաբանը հրաժարվում է պաշտպանել Վլադիմիր Հարությունյանին


Միացյալ Նահանգների նախագահ Ջորջ Բուշի դեմ Թբիլիսիում մայիսի 10-ին մահափորձ իրականացնելու մեջ մեղադրվող Վլադիմիր Հարությունյանի փաստաբան Լեկսո Արկանիան պաշտոնապես դիմել է նախաքննությանը՝ պաշտպանությունից իրեն ազատելու խնդրանքով:

«Ես հրաժարվում են Հարությունյանի պաշտպանությունից՝ ի նշան բողոքի: Բանտային հիվանդանոցի սենյակում, որտեղ գտնվում է Հարությունյանը, տեսախցիկներ են աշխատում, ուստի ոչ մի պայման չկա իմ պաշտպանյալի հետ առանձին, առանց հսկողության շփվելու համար», - ըստ ռուսաստանյան «Նովոստի» լրատվական գործակալության, հայտարարել է Արկանիան:

Փաստաբանը հայտնել է, որ հարցը կարգավորելու խնդրանքով բազմիցս ապարդյուն դիմել է ինչպես նախաքննությանը, այնպես էլ Վրաստանի արդարադատության նախարարության քրեական պատիժների իրականացման դեպարտամենտի ղեկավարին եւ Վրաստանի մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ:

Լեկսո Արկանիան արդեն երրորդ փաստաբանն է, ով հրաժարվում է դատարանում պաշտպանել Վլադիմիր Հարությունյանի շահերը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG