Մատչելիության հղումներ

logo-print

Նոր Հաճընի կալանավորված քաղաքապետը վերընտրվել է


Կիրակի օրը կայացած քվեարկության արդյունքում Նոր Հաճընի քաղաքապետի պաշտոնում վերընտվել է Արմեն Քեշիշյանը, ով ներկայումս գտնվում է նախնական կալանքի տակ՝ անցած ամիս «Էլեկտրական ցանցեր» ընկերության Արզնիի մասնաճյուղի տնօրեն Աշոտ Մխիթարյանի
սպանության մեղադրանքով:

Քեշիշյանը ստացել է քվեարկության մասնակցած ընտրողների շուրջ կեսի կողմ ձայները: Սա առաջին դեպքն է Հայաստանում, երբ ընտրվում է կալանքի տակ գտնվող անձը:

Ընտրատարածքային հանձնաժողովի նախագահ Գնել Ղալումյանի խոսքերով, ամենահանգիստ ընտրությունները կայացել են հենց Նոր Հաճընում:

«Անցան կարելի է ասել մեր ընտրատարածքի ամենահանգիստ ընտրությունները այդ տեղամասում», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց Ղալումյանը: - «Իմ մեջ նույնիսկ մի քիչ վախ կար, թե կարող է ինչ-որ բան պատահել, բայց շատ նորմալ ընթացավ [քվեարկությունը]»:

Նա հավելեց, թե բողոքներ Նոր Հաճընում անցած քվեարկության հետ կապված չեն եղել:

Հայաստանի օրենսդրությամբ կալանավորված անձը մինչեւ դատավճռի ուժի մեջ մտնելը ունի ընտրելու եւ ընտրվելու իրավունք: Սա, թերեւս, նշանակում է, որ դատավճռի՝ ուժի մեջ մտնելուց հետո (եթե Քեշիշյանը դատապարտվի), այստեղ պիտի նշանակվեն նոր ընտրություններ:


Շաքե Ավոյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG