Մատչելիության հղումներ

Իլհամ Ալիեւը կմասնակցի Բաքու - Ջեյհան նավթամուղի վրացական հատվածի բացմանը


Հոկտեմբերի 12-ին Վրաստան կժամանի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը՝ մասնակցելու Բաքու - Թբիլիսի - Ջեյհան նավթամուղի վրացական հատվածի բացման հանդիսավոր արարողությանը:

Ինչպես հաղոդում է «Կավկազպրես» գործակալությունը, պաշտոնական արարողությունները նախատեսված է անցկացնել Աջարիայի մայրաքաղաք Բաթումիում:

Վրաստանի եւ Ադրբեջանի ղեկավարներից բացի նավթամուղի գործակման արարողությանը մասնակցելու են Թուրքիայի նախագահ Ահմեդ Նեջեթ Սեզերը, Միացյալ Նահագների նախագահի Կասպյան տարածաշրջանում հատուկ ներկայացուցիչ, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Սթիվեն Մաննը, BP Georgia ընկերության ղեկավար Ջոն Բրաունը:
Չի բացառվում, որ Բաթումի ժամանի նաեւ Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը:

Բաթումիում նախատեսված արարողությանը կհաջորդի Վրաստանի, Թուրքիայի եւ Ադրբեջանի նախագահների եռակողմ հանդիպումը, որի ընթացքում կքննարկվեն Բաքու - Թբիլիսի - Էրզրում գազամուղի եւ Կարս - Ախալքալակ երաթուղու շինարարությանն առնչվող հարցեր:


Գեւորգ Ստամբոլցյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG