Մատչելիության հղումներ

ԱԺՄ-ն բոյկոտելու է Սահմանադրական հանրաքվեն


Շաբաթավերջին Ազգային ժողովրդավարական միություն (ԱԺՄ) կուսակցության խորհուրդը որոշել է բոյկոտել նոյեմբերի 27-ի Սահմանադրական հանրաքվեն:

Ինչպես տեղեկացրել է կուսակցության լրատվական ծառայությունը, սահմանադրական փոփոխությունների շուրջ ծավալված քննարկումների եւ բանակցությունների պատկերը, ինչպես նաեւ երկրում ստեղծված ներքաղաքական իրավիճակը կուսակցության բոլոր մարզերի պատասխանատուներին ներկայացրեց ԱԺՄ նախագահ Վազգեն Մանուկյանը:

«Քննարկումների արդյունքում` ԱԺՄ խորհուրդը քվեարկությամբ վավերացրեց ԱԺՄ վարչության որոշման նախագիծը, համաձայն որի` բոյկոտ է հայտարարվում Սահմանադրական բարեփոխումների հանրաքվեին», - նշված է հաղորդագրությունում: - «Խորհուրդը քննարկեց նաեւ բոյկոտի իրականացմանը վերաբերող մի շարք կազմակերպչական հարցեր: Մասնավորապես` որոշվեց, որ կուսակցությունը հանրապետության բոլոր 1865 ընտրատեղամասերում ունենալու է դիտորդներ»:

Հաղորդվում է նաեւ, որ ԱԺՄ-ն «սկսկել եւ մոտ ապագայում ավելի է ակտիվացնելու նաեւ քարոզչական պայքարը` հասարակությանը կոչ անելով բոյկոտել Սահմանադրական հանրաքվեն»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG