Մատչելիության հղումներ

Հետաձգվել է վրացի, ռուս եւ աբխազ փորձագետների հանդիպումը


Աբխազական երկաթուղու տեխնիկական վիճակի գնահատման նպատակով վրացի, աբխազ եւ ռուսաստանցի փորձագետների հանդիպումը, որի պիտի տեղի ունենար Սուխումիում, հետաձգվել է անորոշ ժամանակով:

«Կավկասպրես» գործակալությունը հաղորդում է, որ հանդիպման հետաձգման պատճառները Վրաստանի պետնախարար Գեորգի Խաինդրավայի աշխատակազմին հայտնի չեն: Սուխումում նախատեսված քննարկման մասնակիցները պիտի գնահատեին Սոչի - Թբիլիսի երկաթուղու աբխազական հատվածի տեխնիկական վիճակը:

Ըստ փորձագիտական վերջին հաշվարկների, միայն Գալիի շրջանում` Սուխումի-Ինգուրի հատվածի վերականգնման համար անհրաժեշտ է ծախսել մոտ 100 միլիոն դոլար:


Գեւորգ Ստամբոլցյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG