Մատչելիության հղումներ

Պակիստանում ավերիչ երկրաշարժի զոհ են դարձել տասնյակ հազարավոր մարդիկ


Պաշտոնական տվյալներով, 19 հազար մարդ է զոհվել եւ շուրջ 60 հազարը վիրավորվել են շաբաթ Պակիստանի Քաշմիր նահանգում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի արդյունքում: Երկրում հայտարարվել է եռօրյա սուգ:

Տուժածների թիվը գերազանցում է մեկ միլիոնը, սակայն այդ թիվը կարող է աճել: Էպիկենտրոնում՝ մայրաքաղաք Իսլամաբադից 90 կիլոմետր դեպի հյուսիս-արեւելք գնտվող Մուզաֆարաբադ քաղաքում, երկրաշարժի ուժգնությունը եղել է 7,6 բալլ Ռիխտերի սանդղակով:

«Պակիստանի կառավարությունից մեզ հայտնել են, որ զոհերի թիվը 30-40 հազար է», - ըստ «Ֆրանսպրես» գործակալության, հայտարարել է Իսլամաբադում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Ջուլիա Սփրայ-Լեւերտոնը:

Պակիստանի նախագահ Պերվեզ Մուշաֆը միջազգային հանրությանը դիմել է օգնության խնդրանքով՝ նշելով, թե երկիրը ունի անհրաժեշտ քանակությամբ փրկարարներ, սակայն ուղղաթիռների, դեղորայքի եւ վրաների կարիք կա: Խնդրանքին անմիջապես արձագանքել են ՄԱԿ-ը, Համաշխարհային բանկը, Եվրամիությունը, Միացյալ Նահանգները, Հնդկաստանը, Չինաստանը, Ճապոնիան, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, Թուրքիան եւ Ռուսաստանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG