Մատչելիության հղումներ

Մոսկովյան օրաթերթը պնդում է, թե Ադրբեջանում հեղափոխություն չի լինի


«Ադրբեջանում հեղափոխություն չի լինի», - պնդում է այսօր «Մոսկովսկի կոմսոմոլեց» թերթը՝ փաստարկելով. - «Մարդիկ այդ երկրում սկսել են լավ ապրել՝ աշխատատեղերը ավելանում են, աճում են բնակչության բոլոր շերտերի եկամուտները»:

Մոսկովյան թերթը, վկայակոչելով վերջին սոցիոլոգիական հարցումների արդյունքները, կանխատեսում է, թե ընդդիմությունը 125-տեղանոց խորհրդարանում կարող է շահել ընդամենը 15-17 տեղ:

«Մոսկովսկի կոմսոմոլեց»-ը հայտնում է, որ նախագահ Իլհամ Ալիեւի վարկանիշը ավելի բարձր է, քան Ռուսաստանի նախագահ Պուտինինը՝ 65 տոկոս, իսկ իշխող «Ենի Ազերբայջան» կուսակցության օգտին պատրաստ է քվեարկել հարցվածների 40 տոկոսը: Մինչդեռ, բոլոր ընդդիմադիր գործիչների ընդհանուր վարկանիշը ընդամենը 10-15 տոկոս է:

Պարբերականը նաեւ փաստում է, որ ո’չ Ռուսաստանը, ո’չ Միացյալ Նահանգները Ադրբեջանում փոփոխություններ չեն ուզում, եւ երկուսին էլ ձեռնտու է, որ իշխանության գլուխ մնա Իլհամ Ալիեւը:


Արմեն Դուլյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG