Մատչելիության հղումներ

logo-print

Հայաստանի պաշտպանության նախարարը Վաշինգտոնում կհանդիպի Դոնալդ Ռամսֆելդին


Հայաստանի պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը ԱՄՆ պաշտպանության նախարարության հրավերով հոկտեմբերի վերջին կայցելի Վաշինգտոն, որտեղ կհանդիպի ամերիկացի իր գործընկեր Դոնալդ Ռամսֆելդին:

Ամերիկյան US Newswire գործակալությունը հայտնում է, որ հոկտեմբերի 27-ին Սերժ Սարգսյանը ելույթ կունենա Վաշինգտոնում՝ Մամուլի ազգային ակումբում: Ըստ գործակալության, Հայաստանի պաշտպանության նախարարը կանդրադառնա «Հայաստան. անվտանգության հեռանկերները եւ զարգացումները Հարավային Կովկասում» թեմային:

Սերժ Սարգսյանը Միացյալ Նահանգներում հանդիպումներ կունենա պաշտպանության նախարար Դոնալդ Ռամսֆելդի եւ ԱՄՆ-ի ազգային անվտանգության խորհրդի բարձրաստիճան պաշտոնյաների հետ: Հայաստանի պաշտպանության նախարարը կայցելի ԱՄՆ-ի կենտրոնական հրամանատության կենտրոկայանը Ֆլորիդայի Տամպա քաղաքում:

Սերժ Սարգսյանը ԱՄՆ-ում կհանդիպի նաեւ Կանզասի ազգային գվարդիայում վարժանքների մասնակցող հայ զինվորներին:


Հրայր Թամրազյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG