Մատչելիության հղումներ

«Առաջիկա 3 տարիներին Ադրբեջանը նավթարդյունահանումից բազմամիլիարդանոց միջոցներ կստանա, որոնք կկուտակվեն Պետական նավթային հիմնադրամում եւ կբաշխվեն արդարացիորեն», - հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը Սաբիրաբադի շրջանում՝ ելույթ ունենալով Հեյդար Ալիեւի թանգարանի բացման արարողության ժամանակ:

Ալիեւի վկայությամբ, Ադրբեջանի արդյունաբերական ներուժը վերջին տարում աճել է 20 տոկոսով, իսկ բնակչության եկամուտները՝ 27 տոկոսով: Բանկերում քաղաքացիների ավանդները,
ըստ նախագահի, աճել են 50 տոկոսով:

Ալիեւը նշել է, որ 2006 թվականին Ադրբեջանի պետբյուջեն հասնելու է 4 միլիարդ դոլարի:

Հայ պաշտոնյաների վկայությամբ՝ հաջորդ տարվա հայաստանյան բյուջեն կազմելու է 1 միլիարդ դոլար:


Արմեն Դուլյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG