Մատչելիության հղումներ

logo-print

Ադրբեջանը Թուրքիային 160 միլիոն դոլարի էլեկտրաէներգիայի պարտք ունի


Ադրբեջանում Թուրքիայի դեսպան Թուրան Մորալին հայտնել է, որ Նախիջեւանին մատակարարված էլեկտրաէներգիայի դիմաց Ադրբեջանի պարտքը Թուրքիային կազմում է 160 միլիոն դոլար:

«Թրենդ» գործակալության փոխանցմամբ, դեսպանը նշել է, որ պարտքի հարցն այժմ բաց է, եւ Թուրքիան շարունակում է անհատույց էլեկտրաէներգիա մատակարարել Նախիջեւան:

«Սակայն Թուրքիայի էլեկտրաէներգիա մատակարարող ձեռնարկությունը խնդիրներ ունի... Ընկերությունը, որի մի մասը պատկանում է մասնավոր ոլորտին, ցանկանում է էներգիա մատակարարել վճարի դիմաց, ինչպես նաեւ՝ սահմանել նախկին պարտքի վերադարձման ժամանակացույցը», - ասել է Թուրան Մորալին:

Դեսպանը նաեւ նշել է, որ ներկայումս Նախիջեւանը հնարավորություն չունի վերադարձնել պարտքը, եւ որպես տարբերակ առաջարկել է պարտքը մարել Բաքու - Թբիլիսի - Ջեյհան ծրագրից ստացվող եկամուտներից պահումների հաշվին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG