Մատչելիության հղումներ

Նոբելյան մրցանակներ շնորհող հանձնաժողովն այսօր 0սլոյում հրապարակել է Խաղաղության այս տարվա Նոբելյան մրցանակակրի անունը: Միջուկային զենքի տարածման դեմ գործադրած ջանքերի համար այս ամենահեղինակավոր մրցանակին արժանացել է Միջուկային էներգիայի միջազգային գործակալությունը եւ նրա գլխավոր տնօրեն Մոհամմեդ Էլ Բարադեյը:

Մեկ միլիոն երեք հարյուր հազար դոլարին համարժեք մրցանակի կեսը կտրվի գործակալությանը, մյուս կեսը՝ Էլ Բարադեյին:

Լրատվական գործակալությունները ծանուցում են, որ մրցանակին հավակնող ամենահավանական թեկնածուներից էր 75-ամյա ճապոնացի Սենջի 3ամուգաչին Նագասակիից, ով նույնպես միջուկային զենքի տարածման դեմ ամենաակտիվ պայքարողներից է:

Չեխիայի նախկին նախագահ Վացլավ Հավելը տասներորդ անգամ չստացավ Նոբելյան խաղաղության մրցանակը, եւ արդեն կատակում է. - «Ախր եթե տան, այլեւս մրցակից չեմ լինի ու ոչ էլ կհետաքրքրեմ այս մրցանակի հետ կապվածներին»:

Թեկնածուների մեջ էին նաեւ Գերմանիայի կանցլեր Գերհարդ Շրյոդերը, Ռւկրաինայի նախագահ 3ուշչենկոն եւ Վրաստանի նախագահ Միխեիլ Սահակաշվիլին:

Վրաստանի ընդդիմադիրներից լեյբորիստների առաջնորդ Շալվա Նաթելաշվիլին նույնիսկ հասցրել էր նամակ հղել Նոբելյան մրցանակներ շնորհող հանձնաժողովին՝ հորդորելով Սահակաշվիլուն չհանձնել մրցանակը՝ փաստարկելով, թե Սահակաշվիլին Վրաստանում բռնատիրական վարչակարգ է հաստատել:

Խաղաղության Նոբելյան մրցանակի հավանական դափնեկիր էին համարվում նաեւ իռլանդական «3ու Թու» (U2) ռոք խմբի մենակատար Բոնոն, ԱՄՆ նախկին պետքարտուղար Քոլին Փաուելը, ռուս իրավապաշտպան Սերգեյ Կովալյովը:


Ռուզան Խաչատրյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG