Մատչելիության հղումներ

logo-print

Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարները մասնակցելու են ՅՈՒՆԵՍԿՕ-ի կոնֆերանսին


Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը այսօր մեկնելու է Փարիզ՝ մասնակցելու ՅՈՒՆԵՍԿՕ-ի 33-րդ Գլխավոր կոնֆերանսին: Նույն օրը նախատեսվում է նախարարի ելույթը:

Հայաստանի արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչության փոխանցմամբ, հոկտեմբերի 9-11-ը նախարարը պաշտոնական այցով գտնվելու է Ավստրալիայում: Սիդնեյում եւ Կանբերայում նախատեսված են նախարարի հանդիպումները Ավստրալիայի արտգործնախարարի, կառավարության անդամների, խորհրդարանականների, հայ համայնքի ներկայացուցիչների հետ:

Հոկտեմբերի 12-ին նախարար Օսկանյանը աշխատանքային այցով մեկնելու է Ինդոնեզիա, այնուհետեւ՝ Սինգապուր:

«Թուրան» գործակալության փոխանցմամբ, ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գլխավոր կոնֆերասնին մասնակցելու է նաեւ Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG