Մատչելիության հղումներ

Ուրբաթ օրը երկօրյա աշխատանքային այցով Երեւան է ժամանել Մոսկվայի քաղաքապետ Յուրի Լուժկովի գլխավորած պատվիրակությունը:

Երեւանի քաղաքապետարանի լրատվական ծառայությունից «Ազատություն» ռադիոկայանին հայտնել են, որ այսօր Յուրի Լուժկովը եւ Երեւանի քաղաքապետ Երվանդ Զախարյանը կմասնակցեն Երեւանում Մոսկվայի տան հիմնաքարի տեղադրման արարողությանը: Ծրագրի արժեքը շուրջ 7 միլիոն դոլար է, ֆինանսավորումը իրականացնելու է ռուսական կողմը:

Երեկոյան երկու մայրաքաղաքների քաղաքապետերը կմասնակցեն «Արամ Խաչատրյան» համերգասրահում կազմակերպվելիք գալա-համերգին:

Այցի շրջանակներում նախատեսվում են նաեւ Մոսկվայի քաղաքապետի հանդիպումները Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաների, այդ թվում՝ նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի հետ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG