Մատչելիության հղումներ

Վրաստանի արեւմտամետ թագավորի հայացքը այսուհետ ուղղված կլինի դեպի արեւմուտք


Ռուսաստանյան «Իզվեստիա» օրաթերթի տեղեկացմամբ, Թբիլիսիի քաղաքապետ Գիգի Ուգուլավան, հայտարարելով, որ 11-12-րդ դարերում գահակալած Դավիթ Շինարար թագավորը «միշտ արեւմտամետ է եղել», կարգադրել է Թբիլիսիի կենտրոնից հանել թագավորի արձանը, տեղափոխել այն մայրաքաղաքի արեւմտյան մասը եւ տեղադրել այնպես, որ Դավիթ Շինարարը դեմքով նայի դեպի արեւմուտք:

Պարբերականը մեջբերում է քաղաքապետի խոսքերը. - «Դավիթ Շինարարը Վրաստանի ամենաեվրոպական թագավորն է եղել, ուստի տրամաբանական է, որ նրա արձանը տեղադրվի նրա անվան ծառուղում, իսկ հայացքը ուղղված լինի դեպի արեւմուտք»:


Արմեն Դուլյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG