Մատչելիության հղումներ

Սպանվել է Տվերի հայ համայնքի ղեկավարը


Ռուսաստանի Տվեր քաղաքում սպանվել է «Արիոն» ընկերության գլխավոր տնօրեն, մարզի հայ համայնքի ղեկավար Հարություն Թունյանը:

Տվերի իրավապահ մարմիններում «Ռեգնում» գործակալությանը այսօր հայտնել են, որ երեկ երեկոյան Տվերի փողոցներից մեկում հրազենային վնասվածքներով հայտնաբերվել են 47-ամյա Թունյանի եւ Ուզբեկստանի 48-ամյա բնակիչ Սապա 0լիմովի դիակները:

Մանրամասներ չեն հաղորդվում: Քրեական գործ է հարուցված սպանության հոդվածով:


Արմեն Դուլյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG