Մատչելիության հղումներ

Քննարկվել է Թուրքիան Հարավային Կովկասի հետ կապող նոր էլեկտրագծի շինարարության հարցը


Թուրքիայում պաշտոնական այցով գտնվող Վրաստանի վարչապետ Զուրաբ Նողաիդելին քննարկել է Թուրքիան Հարավային Կովկասին միացնող բարձր լարման նոր գծի կառուցման հարցը:

Ինչպես այսօր հաղորդում է «Ռեզոնանսի» թերթը, շինարարության համար կպահանջվի 3 տարի եւ 400 միլիոն դոլար: Ըստ նույն աղբյուրի, թուրք գործարարները հետաքրքրություն են ցուցաբերել այս ծրագրի նկատմամբ:

Նոր գծի շահագործման դեպքում Վրաստանը լրացուցիչ կստանա 600-700 մեգավատտ էլեկտրականություն:

Նողաիդելին ասել է, որ վերջնական որոշումը կկայացվի նախագծի բնապահպանական կողմերն ուսումնասիրելուց հետո:


Արմեն Դուլյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG