Մատչելիության հղումներ

Պետքարտուղարությունը Ադրբեջանի իշխանություններին եւ ընդդիմությանը կոչ է անում վերսկսել երկխոսությունը


ԱՄՆ պետքարտուղարությունը անհանգստացած է վերջին երկու շաբաթների ընթացքում ընդդիմության հանրահավաքները բռնությամբ ցրելու հետեւանքով Ադրբեջանում ստեղծված լարված իրավիճակով:

«Հավաքների ազատության իրավունքը մարդու հիմնարար իրավունքներից է, ցանկացած ժողովրդավարական ընտրական գործընթացի կարեւոր բաղկացուցիչը եւ պետք է գերակա համարվի», - ըստ «Թուրան» գործակալության, նշվում է ԱՄՆ պետքարտուղարության հայտարարության մեջ: - «Միացյալ Նահանգները գնահատում են վերջին երկու շաբաթներին տեղ գտած բռնության փաստերը որպես հավաքների ազատության ապահովման գործընթացում անհանգստություն առաջացնող հետընթաց քայլ»:

«Ընտրություններից չորս շաբաթ առաջ մենք կոչ ենք անում Ադրբեջանի իշխանություններին եւ ընդդիմությանը վերսկսել բանակցությունները եւ հայտարարել, որ հավատարիմ կմնան հավաքների ազատության սկզբունքին», - ասված է պետքարտուղարության հայտարարությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG