Մատչելիության հղումներ

logo-print

Ռուսաստանի վարչապետը դեկտեմբերին կայցելի Հայաստան


Հայաստանի վարչապետ Անդրանիկ Մարգարյանը չորեքշաբթի օրը հայտնել է, որ դեկտեմբերի սկզբին ոչ պաշտոնական այցով Հայաստան է ժամանելու Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Ֆրադկովը:

«Միխայիլ Ֆրադկովը մասնակցելու է Հայաստանում Ռուսաստանի տարվա փակման արարողությանը: Հանդիպման ընթացքում մենք քննարկելու ենք երկկողմ հարաբերություններին առնչվող հարցեր», - ըստ «Ռեգնում» գործակալության, նշել է Հայաստանի վարչապետը:

Հոկտեմբերի 12-ին Երեւանում կայանալու է հայ-ռուսական միջկառավարական հանձնաժողովի հերթական նիստը, որում մասնակցելու նպատակով Երեւան կժամանի հանձնաժողովի ռուսաստանցի hամանախագահ, Ռուսաստանի տրանսպորտի նախարար Իգոր Լեւիտինը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG