Մատչելիության հղումներ

Բաքվում կսկսի աշխատել ԱՊՀ դիտորդական առաքելությունը


Վաղը Բաքվում կբացվի ԱՊՀ դիտորդական առաքելության կենտրոնը: Այսօր այդ մասին ասել է երկօրյա աշխատանքային այցով Բաքու ժամանած ԱՊՀ գործադիր քարտուղար Վլադիմիր Ռուշայլոն:

ԱՊՀ դիտորդները հսկելու են նոյեմբերի 6-ին Ադրբեջանում կայանալիք խորհրդարանական ընտրությունների ընթացքը: Այդ նպատակով արդեն Ադրբեջան են ժամանել Բելառուսի, Ղազախստանի, Ռուսաստանի եւ Տաջիկստանի դիտորդները:

Ադրբեջանի առաջին փոխվարչապետ Աբաս Աբասովն ասել է, որ ընդհանուր առմամբ ԱՊՀ երկներից կժամանեն շուրջ 250 դիտորդներ:


Արմեն Քոլոյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG