Մատչելիության հղումներ

logo-print

«Ռուսաստանը պետք է ավելի սերտորեն համագործակցի Եվրամիության հետ ԱՊՀ տարածքի հակամարտությունների կարգավորման ուղղությամբ»


Լեհաստանի արտաքին գործերի նախարարի առաջին տեղակալ Յան Տրուշտինսկին չորեքշաբթի օրը հայտարարել է, թե Ռուսաստանը հետխորհրդային տարածքում «սառեցված» հակամատությունները պետք է կարգավորի Եվրամիության հետ ավելի սերտ համագործակցությամբ:

«Ռուսաստանի եւ Եվրամիության ընդհանուր պարտականությունն է կարգավորել Լեռնային Ղարաբաղի, Աբխազիայի, Հարավային Օսիայի եւ Մերձդնեստրի հակամարտությունները», - ռուսաստանյան «ՌԻԱ-Նովոստի»-ի փոխանցմամբ, Մոսկվայում կայացած միջազգային գիտաժողովի իր ելույթում նշել է Տրուշտինսկին:

«Դրանք այսպես կոչված «սառեցված» հակամարտություններն են, որոնք քնած վիճակում են, սակայն կարող են հրաբխի նման ժայթքել ցանկացած պահի եւ սպառնալ Եվրամիության եւ Ռուսաստանի անվտանգությանը», - նշել է նա:

Լեհ դիվանագետը նաեւ ասել է, որ Եվրամիությունը եւ Ռուսաստանը պետք է համատեղ աշխատեն հակամարտությունների լուծումները գտնելու ուղղությամբ. - «Եթե մենք համատեղ աշխատենք, ապա հնարավորություն կունենանք օգնել այդ հակամարտությունների գոտիներում ապրող մարդկանց»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG