Մատչելիության հղումներ

Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն կանցկացվի նոյեմբերի 27-ին


Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը հոկտեմբերի 3-ին հրամանագիր է ստորագրել «Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունում փոփոխություններ կատարելու մասին» նախագծի հանրաքվե նշանակելու մասին:

«Ղեկավարվելով Սահմանադրության 111-րդ հոդվածով, «Հանրաքվեի մասին» օրենքի 7-րդ հոդվածով եւ հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունում փոփոխություններ կատարելու մասին» նախագիծը հանրաքվեի դնելու մասին Ազգային ժողովի առաջարկը՝ որոշում եմ. «Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունում փոփոխություններ կատարելու մասին» նախագծի հանրաքվեն նշանակել 2005 թվականի նոյեմբերի 27-ին», - ասված է նախագահի հրամանագրում։

Հայաստանի նախագահի մամուլի գրասենյակի փոխանցմամբ, նույն օրը Ռոբերտ Քոչարյանը ստորագրել է Ազգային ժողովի ընդունած «Հանրաքվեի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG