Մատչելիության հղումներ

Թբիլիսիի օդանավակայանը կառավարման կհանձնվի թուրքական կոնսորցիումին


Երեքշաբթի օրը ստորագրվելու է Թբիլիսիի օդանավակայանը թուրքական TAV-URBAN կոնսորցիումին հանձնելու մասին համաձայնագիրը:

«Կավկազպրես» գործակալության փոխանցմամբ, օդանավակայանի տնօրեն Նիկա Մանջգալաձեն հայտնել է, որ ավելի վաղ թուրքական կոնսորցիումին էին հանձնվել օդանավակայանի շենքն ու վազքուղին: Վրացական կողմին են մնացել VIP սրահը, հյուրանոցները, մյուս ենթակառուցվածքները:

Մանջգալաձեն նաեւ նշել է, որ թուրքական կոնսորցիումը 62 միլիոն դոլար կհատկացնի օդանավականի նոր շենք կառուցելու համար: Շինարարական աշխատանքները կսկսվեն արդեն հոկտեմբերի սկզբին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG