Մատչելիության հղումներ

Նախիջեւանը կհրաժարվի Թուրքիայից ստացվող էլեկտրաէներգիայից


Մինչեւ 2007 թվականը Նախիջեւանը ամբողջությամբ հրաժարվելու է Թուրքիայից էլեկտրաէներգիայի ներմուծումից:

Ադրբեջանական day.az-ի փոխանցմամբ, հաջորդ տարվա սկզբից Նախիջեւանում կարտադրվի 50 մեգավատտ էլեկտրաէներգիա, իսկ մինչեւ տարեվերջ արտադրվող էներգիայի ծավալը կհասցվի 90 մեգավատտի:

Էլեկտրաէներգիայի պահանջարկը Նախիջեւանում ներկայումս տարեկան 250 մեգավատտ է, որից 50 մեգավատտը ներմուծվում է Թուրքիայից, 120-ը՝ Իրանից:

Հոկտեմբերից Նախիջեւանը նախատեսում է սկսել իրանական գազի ներմուծումը, իսկ հաջորդ տարվա սկզբից իտալական FIAT ընկերության աջակցությամբ «Ազերէներժի» ձեռնարկությունը նախատեսում է իրականացնել Բաբեկի ՀԷԿ-ի արդիականացման ծրագիրը:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG