Մատչելիության հղումներ

logo-print

Երեւանում տեղի կունենան ԱՊՀ Միջխորհրդարանական վեհաժողովի հանձնաժողովների նիստերը


Հոկտեմբերի 4-ից 7-ը Երեւանում տեղի կունենան ԱՊՀ Միջխորհրդարանական վեհաժողովի (ՄԽՎ) Տնտեսության ու ֆինանսների եւ Գիտության ու կրթության հանձնաժողովների նիստերը:

Ազգային ժողովի հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ, չորեքշաբթի օրը կգումարվի երկու հանձնաժողովների համատեղ նիստը: Բացման խոսքով հանդես կգան Աժ նախագահ Արթուր Բաղդասարյանը եւ ԱՊՀ ՄԽՎ գլխավոր քարտուղար Միխայիլ Կրոտովը: Այնուհետեւ հանձնաժողովները առանձին կշարունակեն իրենց աշխատանքները:

ԱՊՀ ՄԽՎ գիտության եւ կրթության հանձնաժողովի անդամները նույն օրը կհանդիպեն Հայաստանի կրթության եւ գիտության նախարար Սերգո Երիցյանի, իսկ տնտեսության եւ ֆինանսների հանձնաժողովի անդամները՝ էկոնոմիկայի եւ ֆինանսների նախարար Վարդան Խաչատրյանի հետ:

Հինգշաբթի օրը ԱՊՀ ՄԽՎ գիտության եւ կրթության հանձնաժողովի անդամները կհանդիպեն Բրյուսովի անվան համալսարանի դասախոսական կազմի հետ, իսկ ԱՊՀ ՄԽՎ տնտեսության եւ ֆինանսների հանձնաժողովի անդամները՝ Արմավիրի մարզում կայցելեն արտադրական ձեռնարկություններ:

Հոկտեմբերի 7-ին երկու պատվիրակությունների անդամները Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում ծաղկեպսակներ կդնեն ցեղասպանության զոհերի հիշատակին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG