Մատչելիության հղումներ

logo-print

Իլհամ Ալիեւը Ղարաբաղին խոստանում է «եվրոպական ինքնավարություն»


Լատվիայի նախագահ Վայրա Վիկե-Ֆրեյբերգան Բաքվում երկուշաբթի օրը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ բանակցությունների ավարտին հրավիրված ասուլիսում հայտարարել է, որ Լատվիայի դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցում համապատասխանում է Եվրամիության դիրքորոշմանը:

«Թուրան» գործակալության փոխանցմամբ, Լատվիայի նախագահը նշել է, որ ինքնիշխան պետությունների տարածքային ամբողջականության խախտումը «մտահոգություն առաջացնող գործոն է»: Միեւնույն ժամանակ, Վայրա Վիկե-Ֆրեյբերգան արտահայտվել է հակամարտության խաղաղ կարգավորման օգտին:

«Հակամարտությունը կարող է կարգավորվել Ադրբեջանի տարածքային ամբողջականության հիման վրա, իսկ Լեռնային Ղարաբաղը կարող է ստանալ ինքնավարություն, որը կարգավիճակով նման է Եվրոպայում գոյություն ունեցող ինքնավարություններին», - նույն ասուլիսում ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG