Մատչելիության հղումներ

Օսկանյան-Մամեդյարով հերթական հանդիպումը կկայանա դեկտեմբերի սկզբին Լյուբլյանայում


Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը երկուշաբթի օրը հայտնել է, որ հայաստանցի իր պաշտոնակից Վարդան Օսկանյանի հետ հերթական հանդիպումը կարող է կայանալ դեկտեմբերի 4-5-ը Լյուբլյանայում ԵԱՀԿ երկրների արտաքին գործերի նախարարությունների ղեկավարների համաժողովի շրջանակներում:

«Հանդիպման ընթացքում քննարկվելու են հակամարտության կարգավորման գործընթացի մանրամասները, ինչպես նաեւ Կազանում Ադրբեջանի եւ Հայաստանի նախագահների կողմից քննարկված հարցերը: Ընդհանուր առմամբ, հակամարտության կարգավորման գործընթացը սկզբունքորեն չի հաստատվել», - ըստ ադրբեջանական ANS հեռուստաընկերության, հայտարարել է Էլմար Մամեդյարովը:

Ադրբեջանի արտգործնախարարը նաեւ նշել է, որ նոյեմբերի սկզբին տարածաշրջան կժամանեն ԵԱՀԿ Մինսկի խմբի բոլոր երեք համանախագահները: Այցի ընթացքում նրանք Ադրբեջանի եւ Հայաստանի ղեկավարների հետ բանակցություններ կվարեն Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ընթացքի շուրջ:

Իսկ հոկտեմբերի երկրորդ կեսին Բաքու կժամանի ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Սթիվեն Մաննը, որը հանդիպումներ կունենա երկրի ղեկավարության հետ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG