Մատչելիության հղումներ

Թուրքիայում անցկացվել են Եվրամիությանը անդամակցության դեմ ցույցեր


Ստամբուլում երկուշաբթի օրը անցկացվել են Եվրամիությանը Թուրքիայի անդամակցության դեմ ուղղված զանգվածային ցույցեր:

Ռուսաստանյան «ՌԻԱ-Նովոստի» գործակալության փոխանցմամբ, ցուցարարները վանկարկել են. «Մենք չենք հավատում Եվրամիությանը», «Ո’չ ԵՄ-ին եւ ԱՄՆ-ին», «Թուրքիայի լիակատար անկախություն»: Ցույցերն անցել են խաղաղ, առանց ոստիկանության միջամտության:

Turkish Daily News-ի փոխանցմամբ, կիրակի օրը Անկարայում տեղի ունեցած զանվածային ցույցի ժամանակ Թուրքիայի Ազգայնական շարժում կուսակցության առաջնորդ Դեւլեթ Բահչելին հորդորել է երկրի վարչապետ Ռեջեփ Թայիբ Էրդողանին հրաժարվել Եվրամիության հետ բանակցություններից:

Լյուքսեմբուրգում երկուշաբթի օրը մեկնարկելու են Եվրամիության անդամակցության շուրջ բանակցությունները, որոնց, սակայն, Թուրքիան կարող է եւ չմասնակցել:

Կիրակի օրը Եվրամիության անդամ պետությունների արտգործնախարարների արտակարգ հանդիպման ընթացքում Ավստրիայի արտգործնախարար Ուրսուլա Պլասնիկը վերստին հաստատել է իր երկրի դիրքորոշումը, ըստ որի, Եվրամիությունը լիիրավ անդամակցության փոխարեն Թուրքիային պետք է առաջարկի դառնալ «Եվրամիության արտոնյալ գործընկեր»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG