Մատչելիության հղումներ

logo-print

Լատվիայի նախագահը կայցելի Հարավային Կովկաս


Երկուշաբթի օրը մեկնարկել է Լատվիայի նախագահ Վայրա Վիկե-Ֆրեյբերգայի պաշտոնական այցը Հարավային Կովկաս: Այցի ընթացքում Լատվիայի նախագահին կուղեկցեն շուրջ 50 գործարարներ:

ԻՏԱՌ-ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ, Լատվիայի նախագահի մամլո խոսնակ Աինա Ռոզենբերգան հայտնել է, թե այցի նպատակն է նոր մակարդակի հասցնել Լատվիայի հարաբերությունները տարածաշրջանի երկրների հետ:

Հայաստանի, Ադրբեջանի եւ Վրաստանի ղեկավարների հետ Լատվիայի նախագահը քննարկելու է տնտեսական հարաբերությունների զարգացման, ինչպես նաեւ Հարավային Կովկասի երկրների եվրոպական կառույցներին ինտեգրման հարցերը: Այցի ընթացքում են կստորագրվեն հիմնականում տնտեսական երկկողմ համաձայնագրեր:

Վայրա Վիկե-Ֆրեյբերգան այսօր կմեկնի Բաքու, այնուհետեւ կուղեւորվի Թբիլիսի, իսկ շաբաթավերջին կժամանի Երեւան:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG