Մատչելիության հղումներ

Թուրքահայերի հոգեւոր առաջնորդը հորդորում է Եվրամիությանը չհետաձգել բանակցությունները Թուրքիայի հետ


Պոլսո պատրիարք Մեսրոպ արքեպիսկոպոս Մութաֆյանը նամակ է հղել Եվրամիության ղեկավարներին՝ հորդորելով չհետաձգել Եվրամիությանը Թուրքիայի անդամակցության շուրջ բանակցությունները:

«Թուրքիայի անդամակցության հետաձգումը», - գրել է Մեսրոպ արեպիսկոպոս Մութաֆյանը, - «հարված կհասցնի ոչ միայն Թուրքիայի եւ Եվրոպայի, այլեւ Արեւելքի եւ Արեւմուտքի միավորմանը»:

«Մեզ մտահոգում է տարբեր շրջանակների կողմից վերջերս գործադրվող ճնշումը, որի նպատակն է հետաձգել Թուրքիայի հետ բանակցությունները: Նման ջանքերը, մեր կարծիքով, օգուտ չեն կարող բերել», - նշել է թուրքահայերի հոգեւոր առաջնորդը այսօր տարածած իր հայտարարության մեջ:

«Ասոշիեյթեդ Փրես»-ը փաստում է, որ հայերը, որոնց թիվը մոտ 70 հազար է, Թուրքիայի ամենամեծ ազգային փոքրամասնությունն են կազմում:

«Թուրքիայի հայերը փոքրիկ մասն են այն մեծ համայնքի, որը կոտորածի ու տեղահանության ենթարկվեց առաջին աշխարհամարտի տարիներին», - գրում է ամերիկյան գործակալությունը:


Արմեն Դուլյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG