Մատչելիության հղումներ

logo-print
Հայաստանի եւ Վրաստանի վարչապետների միջեւ պայմավորվածություն է ձեռք բերվել, որ մոտ ապագայում վրաստանցի փորձագետները հնարավորություն կունենան այցելել Մեծամորի ատոմակայան եւ տեղում համոզվել ՀԱԷԿ-ի անվտանգության մեջ:

«Կավկազպրես» գործակալության փոխանցմամբ, հայկական կողմը վստահեցնում է, որ Մեծամորի ԱԷԿ-ի անվտանգությունը երաշխավորված է եւ ատոմակայանը վտանգ չի ներկայացնում հարեւան երկրների համար:

Գործակալությունը նշում է, որ ՀԱԷԿ-ի գործունեության դեմ են հանդես գալիս Վրաստանի «կանաչները», որոնք պնդում են, թե Մեծամորի ատոմակայանը գտնվում է ակտիվ սեյսմիկ գոտում եւ վտանգ է ներկայացնում ինչպես Հայաստանի, այնպես էլ՝ նրա հարեւանների համար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG