Մատչելիության հղումներ

Թուրքական ընկերությունը ներկայացնելու է Կարս - Բաքու երկաթգծի նախագծի տեխնիկատնտեսական հիմնավորումը


Կարս - Ախալքալակ - Թբիլիսի - Բաքու երկաթգծի շինարարության նախագծի տեխնիկատնտեսական հիմնավորումը ներկայացնելու է թուրքական «Յուքսել Դոմոնիկ» (Yuksel Domonik) ընկերությունը:

«Թրենդ» գործակալությանը Ադրբեջանի տրանսպորտի նախարարությունից հայտնել են, որ Թուրքիայում մրցութային հիմունքներով ընտրված այս ընկերությանը ուսումնասիրության արդյունքները ներկայացնելու համար կպահանջվի մեկ կամ մեկուկես տարի:

Ըստ նախագծի, կառուցվելու է Կարս - Ախալքալակ երկաթուղու 98-կիլոմետրանոց հատվածը (68-ը Թուրքիայում, 30-ը՝ Վրաստանում), որը կմիացվի արդեն գործող Ախալքալակ - Բաքու երկաթուղուն: Ըստ նախնական հաշվարկների, նոր երկաթուղու կառուցման համար անհրաժեշտ է առնվազն 400 միլիոն դոլար, որից 250 միլիոնը պետք է ծախսվի Կարս-Ախալքալակ, իսկ 150 միլիոնը՝ Ախալքալակ-Թբիլիսի հատվածի շինարարության վրա:

Հայաստանի իշխանությունները բազմիցս հայտարարել էին, որ Կարս - Գյումրի երկաթուղու առկայության պայմաններում նոր երկաթուղու կառուցումը «անհեթեթություն» է:

Վրաստանի վարչապետ Զուրաբ Նողաիդելին հինգշաբթի օրը Երեւանում հայտարարել էր, թե Թբիլիսին կփորձի համոզել Անկարային վերագործակել Կարս - Գյումրի երկաթուղին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG