Մատչելիության հղումներ

Դատարանը կայացած է համարում ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի կողմից անվավեր ճանաչված ընտրությունը


Մայրաքաղաքի Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն համայնքների առաջին ատյանի դատարանը հինգշաբթի օրը աննախադեպ դատավճռով սեպտեմբերի 18-ին Քանաքեռ-Զեյթուն համայնքում տեղի ունեցած եւ ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի կողմից անվավեր ճանաչված համայնքապետի ընտրությունները համարեց կայացած:

Այսպիսով, նախնական տվյալներով քվեարկությամբ հաղթած թեկնածու Արայիկ Քոթանջյանը ճանաչվեց թաղապետ, եւ գալիք կիրակի այստեղ կրկնական քվեարկություն չի լինի:

Առաջին ատյանի դատարանը, դատավոր Արթուր Առաքելյանի նախագահությամբ, չհամաձայնեց ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի հետ, թե քվեների վերահաշվարկի անճշտությունները կարող էին ազդել ընտրության արդյունքի վրա՝ կողմերի ներկայությամբ նորից բացելով ընտրության օրինականությունը կասկածի տակ դրած քվեաթերթիկների փաթեթները:

Հանձնաժողովի նախագահը՝ Դաշնակցության ներկայացուցիչ Արարատ Կարապետյանը (Դաշնակցությունը, ի դեպ, պաշտպանում էր պարտված թեկնածու Վալերի Հարությունյանին) դատավճռի ընթերցումից հետո «Ազատություն» ասաց, որ դատարանի որոշումը իր համար անակնկալ չէր, եւ ինքը անպայման կշնորհավորի Քոթանջյանին:


Շաքե Ավոյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG