Մատչելիության հղումներ

logo-print

Ամերիկացի միլիոնատերերի թիվը հասել է 9 միլիոնի


Միլիոնատերերի թիվը Միացյալ Նահանգներում հասել է գրեթե 9 միլիոնի: Այդ է վկայում «ԹիԷնԷս ֆայնենշլ սերվիսեզ» ընկերության վերջին զեկույցը:

Վերջին տարվա ընթացքում ԱՄՆ-ում միլիոնատեր է դարձել 700 հազար մարդ: Հետազոտությունները ցույց են տալիս, որ ամերիկացի միլիոնատիրոջ միջին տարիքը 56 է:

Միլիոնատերերի թվով Ամերիկան առաջատարն է աշխարհում: Ռուսաստանում, օրինակ, «Մերիլ Լինչ» ընկերության տվյալներով, այժմ բնակվում է մոտ 90 հազար միլիոնատեր՝ 100 անգամ պակաս, քան Միացյալ Նահանգներում:


Արմեն Դուլյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG