Մատչելիության հղումներ

logo-print

ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ


Հայաստանի պաշտպանության նախարարությունից «Ազատություն» ռադիոկայանին հայտնել են, որ պաշտպանության փոխնախարար Արթուր Սղաբեկյանը չի նշել, թե անցյալ տարի 10 մարտական ինքնաթիռները Հայաստանը ստացել է Սլովակիայից: Պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը պարզաբանել է, որ սեպտեմբերի 24-ին Աղաբեկյանը լրագրողների հետ զրույցում սոսկ հաստատել է Հայաստանի զինված ուժերի կողմից ինքնաթիռների ձեռքբերումը:

Մինչդեռ, լրատվական այլ աղբյուրների հաղորդմամբ, Սլովակիայի պաշտպանության նախարարությունը 2004 թվականի հուլիսին սլովակ միջնորդի միջոցով ռուսաստանյան արտադրության 10 «ՍՈՒ-25» ինքնաթիռ է վաճառել Հայաստանին: Վերջերս Հայաստան այցելած բրիտանական ավիացիոն հանդեսի երկու թղթակիցները նույնպես հաղորդել են, թե Հայաստանը Սլովակիայից ինքնաթիռներ է գնել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG