Մատչելիության հղումներ

Ռամիլ Սաֆարովի դատավարությունը հետաձգվել է մինչեւ դեկտեմբերի 15-ը


Երեքշաբթի օրը Բուդապեշտում կայացել է Հայաստանի զինված ուժերի սպա Գուրգեն Մարգարյանի սպանության համար մեղադրվող ադրբեջանցի զինծառայող Ռամիլ Սաֆարովի դատական գործով հերթական նիստը:

Սաֆարովի դատապաշտպան Ադիլ Իսմայլովը «Թուրան» գործակալությանը հաղորդել է, որ դատարանը վճիռ չի կայացրել եւ որոշել է հետաձգել նիստը մինչեւ դեկտեմբերի 15-ը: Պատճառը Ռամիլ Սաֆարովի հոգեկան վիճակի վերաբերյալ փորձագետների տարակարծություններն են:

Հունգարացի երեք հոգեբաններ մինչ այդ երկու անգամ հետազոտել էին Սաֆարովի հոգեկան վիճակը. առաջին անգամ նրանք որոշել էին, որ ադրբեջանցի զինծառայողը մեղսունակ է, իսկ երկրորդ անգամ՝ որ նա լիովին չէր կարող վերահսկել իր գործողությունները: Դատարանը նշանակել է երրորդ փորձաքննությունը:

Արդբեջանցի զինծառայող Ռամիլ Սաֆարովը 2004 թվականի փետրվարի 19-ին Բուդապեշտում կացնահարել էր Հայաստանի զինված ուժերի լեյտենանտ Գուրգեն Մարգարյանին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG