Մատչելիության հղումներ

logo-print

Իջեւանի եւ Հունաստանի Նիկեա քաղաքների միջեւ ստորագրվել է եղբայրացման պայմանագիր


Սեպտեմբերի 23-ին Իջեւանի քաղաքապետ Վարուժան Ներսիսյանը եւ Հունաստանի Նիկեայի քաղաքապետ Ստելիոս Բենետատոսը ստորագրել են Իջեւանի եւ Նիկեայի միջեւ եղբայրացման պայմանագիր:

Հայաստանի արտգործնախարարության մամլո եւ տեղեկատվության վարչության փոխանցմամբ, Իջեւանի քաղաքապետարանի պատվիրակությունը Հունաստան կատարած այցի ընթացքում հանդիպումներ է ունեցել հունահայ համայնքի հետ, այցելել Հայաստանի դեսպանություն: Դեսպան Կաժոյանը եւ քաղաքապետ Ներսիսյանը անդրադարձել են այն հնարավոր միջոցառումներին, որոնք հիմք կծառայեն Իջեւանի եւ Նիկեայի միջեւ գործնականում եղբայրական հարաբերությունների զարգացման համար:

Հաջորդ տարի նախատեսվում է Նիկեայի քաղաքապետարանի պատվիրակության այցը Իջեւան:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG