Մատչելիության հղումներ

Վաշինգտոնում հանդիսություն է հրավիրված Լեռնային Ղարաբաղի անկախության տարեդարձի առթիվ


Լեռնային Ղարաբաղի անկախության 14-րդ տարեդարձի առիթով սեպտեմբերի 28-ին Վաշինգտոնում, Ներկայացուցիչների Տան շենքում հանդիսություն է հրավիրված:

«Առաջընթաց դեպի ազատություն, ժողովրդավարություն եւ տնտեսական զարգացում» խորագիրը կրող այս միջոցառման պատվավոր հյուրն է Մեծ Բրիտանիայի Լորդերի պալատի փոխխոսնակ, բարոնուհի Քերոլայն Քոքսը: Ելույթ կունենան սենատորներ Ֆրենկ Փալոնը, Ջո Նոլենբերգը, Ադամ Շիֆը, Ջորջ Ռադանովիչը եւ այլք:

Հանդիսությունը կազմակերպել են ԱՄՆ-ում Հայաստանի դեսպանատունը, Ամերիկայի Հայ դատի գրասենյակը, ԱՄՆ-ում Լեռնային Ղարաբաղի գրասենյակն ու Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի համանախագահներ Փալոնն ու Նոլենբերգը:

ԱՄՆ-ում Հայաստանի դեսպանության խոսնակ Հայկ Գուգարացը
«Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում պատահական չհամարեց հենց Կոնգրեսի շենքում նման հանդիսության անցկացումը, քանի որ «դեռ 89 թվականին, երբ Հայաստանն ու Լեռնային Ղարաբաղը դեռ չէին անկախացել, Կոնգրեսը՝ Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի՝ հանուն անկախության պայքարը սատարող որոշում էր ընդունել»:

«Եվ Ղարաբաղին աջակցությունը շարունակեց», - ավելացրեց նա: - «ԱՄՆ-ը միակ օտարերկրյա պետությունն է, որը պաշտոնապես օգնություն է տրամադրում Լեռնային Ղարաբաղին: Սա ցույց է տալիս, որ Լեռնային Ղարաբաղի գոյությունը, միջազգային ճանաչման նրա ջանքերն ընդունվում են կոնգրեսականների կողմից»:


Ռուզան Խաչատրյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG