Մատչելիության հղումներ

Մոսկվան կարձագանքի Ադրբեջանում ռադիոլոկացիոն կայանների տեղակայմանը


Դիվանագիտական աղբյուրները Ադրբեջանում նշում են, որ Ռուսաստանը մշակում է պատասխան գործողություններ՝ Միացյալ Նահանգների մասնակցությամբ Ադրբեջանի տարածքում երկու ռադիոլոկացիոն կայանների կառուցմանը: Որպես նման քայլ, կարող է քննարկվել Ադրբեջանի հետ վիզային ռեժիմի հաստատումը:

Բաքվի «Էխո» թերթի փոխանցմամբ, դիվանագիտական անանուն աղբյուրը նշել է, թե պաշտոնական Մոսկվան մտավախություն ունի, որ ռադիոլոկացիոն կայանների կառուցումը նախնական փուլն է, որին նոյեմբերին Ադրբեջանում կայանալիք խորհրդարանական ընտրություններից հետո կարող է հետեւել նաեւ Ադրբեջանում ամերիկյան շարժական խմբերի տեղակայումը:

«Բացի վիզային ռեժիմ մտցնելու հնարավորությունից, ինչը ինքնին կարող է լուրջ վնաս հասցնել Ադրբեջանի տնտեսությանը, Ռուսաստանը քննարկում է նաեւ Ադրբեջանի դեմ տնտեսական պատժամիջոցներ կիրառելու հարցը», - նշել է թերթի աղբյուրը:

Բաքվում ԱՄՆ-ի դեսպանատունն անցած շաբաթավերջին հաստատել էր, որ ամերիկացիների մասնակցությամբ Ադրբեջանի տարածքում երկու ռադիոլոկացիոն կայաններ են կառուցվում: Ադրբեջանական լրատվամիջոցների վկայությամբ, կայաններից մեկը կառուցվում է Իրանի սահմանին՝ Աստարայում, իսկ մյուսը՝ Ադրբեջանի հյուսիսում:

Ադրբեջանում այսօր գործում է Գաբալայի ռադիոլոկացիոն կայանը, որը սպասարկվում է ռուսաստանցի զինվորականների կողմից:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG