Մատչելիության հղումներ

Զարգացման ասիական բանկը (Asian Development Bank) երեքշաբթի օրը տարածել է հաղորդագրություն, ըստ որի Հայաստանը դարձել է Ֆիլիպինների մայրաքաղաք Մանիլայում տեղակայված այս բանկի 64-րդ անդամը:

«Ֆրանսպրես» գործակալության փոխանցմամբ, Հայաստանը Զարգացման ասիական բանկի լիիրավ անդամ է դարձել սեպտեմբերի 20-ին, երբ հաստատվել է անհրաժեշտ ընթացակարգը:

Հայաստանը ստացել է բանկի 10 հազար 557 բաժնետոմսեր (3 միլիոն 509 հազար 728-ից): Զարգացման ասիական բանկի ընդհանուր կապիտալը 51,6 միլիարդ դոլար է:

1966 թվականին հիմնադրված Զարգացման ասիական բանկը անցյալ տարի աշխարհի տարբեր երկրներին հատկացրել է 5,3 միլիարդ դոլարի վարկ եւ ցուցաբերել 196,6 միլիոն դոլարի տեխնիկական աջակցություն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG