Մատչելիության հղումներ

Թուրքական մամուլը ողջունում է հայկական հարցին նվիրված գիտաժողովի անցկացումը


Թուրքիայի մամուլը ողջունել է շաբաթավերջին Ստամբուլի Բիլգի համալսարանում տեղի ունեցած «Հայերը Օսմանյան կայսրության փլուզման շրջանում. գիտական պատասխանատվության եւ ժողովրդավարության հարցեր» գիտաժողովը՝ դրա անցկացումը դիտելով որպես ժողովրդավարության հաղթանակ:

«Ռոյթերզ» գործակալության թղթակից Գերեթ Ջոնսը, նշելով, որ գիտաժողովը երկու անգամ հետաձգվել էր եւ որ Թուրքիայի ազգայնական ուժերը ի նշան բողոքի գիտաժողովի մասնակիցիներին Բիլգի համասլարանի մոտ դիմավորել էին ձվերով եւ լոլիկներով, գրում է, որ թուրքական մամուլը «սպասվածից շատ ավելի բարձր է գնահատել» գիտաժողովի անցկացման բուն փաստը:

«Ոչնչացվեց եւս մեկ արգելք. գիտաժողովը սկսվեց, բայց ահեղ դատաստանի օրը վրա չհասավ», - գրել է «Միլլիեթ» օրաթերթը:

Նույն ոգով է նաեւ ազատական «Ռադիկալ» թերթի առաջին էջի խոշորատառ վերանգիրը. - «Թեեւ «ցեղասապանություն» բառը գիտաժողովում արտասանվեց, բայց Երկիրը շարունակում է իր պտույտը, եւ Թուրքիան դեռ իր տեղում է»:

«Ազատ քննարկում, ազատ բողոք», - գրում է «Հյուրիեթ»-ը՝ նշելով, որ ինչպես գիտաժողովի մասնակիցները, այնպես էլ դրա անցկացման դեմ բողոքողները ազատորեն արտահայտում էին իրենց կարծիքը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG