Մատչելիության հղումներ

Բաքվում ոստիկանությունը ցրել է ընդդիմության հանրահավաքը


Բաքվի ոստիկանությունը կիրակի օրը ցրել է քաղաքի կենտրոնական հրապարակներից մեկում «Ազադլիգ» ընդդիմադիր ընտրական դաշինքի կողմնակիցների չարտոնված հանրահավաքը, որի մասնակիցները պահանջում էին ազատ եւ արդար ընտրությունների անցկացում:

«Ասոշիեյթեդ Փրես» գործակալության փոխանցմամբ, ընդդիմությունը պնդում է, որ ոստիկանների եւ ցուցարարների բախման հետեւանքով վիրավորվել են տասնյակ ցուցարարներ: Իսկ Բաքվի ոստիկանության տվյալներով տուժել է 15 ոստիկան:

Ոստիկանության տվյալներով, հանրահավաքի մասնակիցների թիվը չի գերազանցել 1000-ը, մինչդեռ ընդդիմադիրները հայտարարում են, որ ցուցարարները 5000-ից ավելի են եղել: Միջադեպի արդյունքում ձերբակալվել է 20 մարդ:

Փորձելով կանգնեցնել դիմակայությունը՝ իշխանությունները «Ազադլիգ»-ի առաջնորդներին առաջարկել են քննարկել ստեղծված իրավիճակից դուրս գալու հնարավորությունները: Պայմանավորվածություն է ձեռք բերվել այս շաբաթ անցկացնել հանդիպում, որի ընթացքում կքննարկվեն երթերի ու հանրահավաքների՝ ընդդիմության առաջարկած երթուղիները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG